Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Շնորհավոր տոնդ, բուժաշխատող

Շնորհավոր տոնդ, բուժաշխատող

Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ պայմանների աշխատանք:

 

Անկխացումից ի վեր բուժաշխատողների տասնյակ հազարանոց մեր բանակը շատ փորձություններ ու դժվարություններ հաղթահարեց: 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից վնասվածներին ու արցախյան պատերազմի վիրավորներին մեր բժիշկներն ու բուժքույրերը զօր ու գիշեր մասնագիտական անհրաժեշտ օգնություն ցուցաբերեցին աննախադեպ դժվար ու արտասովոր պայմաններում: Շատերի հիշողության մեջ դեռ թարմ են հետագա այն տարիները, երբ երկրի ողջ տնտեսությունը կաթվածահար էր, սակայն առողջապահական համակարգն անձնվիրաբար ու պատվով կատարեց իր բարձր առաքելությունը:

 

Վերջին տարիներին համակարգում իրականացվող ծրագրերը նույնպես Ձեր ակտիվ աջակցությամբ ու Ձեր անմիջական մասնակցությամբ են կյանքի կոչվում:

 

Տոնական այս օրը հպարտությամբ ուզում եմ փաստել, որ մեր բուժաշխատողների գերակշիռ մասը մշտապես բարձր է պահում սպիտակ խալաթի պատիվը: Մենք դեռ շատ անելիքներ ունենք համակարգի կատարելագործման, մեր ազգաբնակչությանն առավել բարձր որակի ու առավել մատչելի բուժօգնություն ապահովելու ուղղությամբ: Այդ ամենն ապահովելու համար ակնկալում եմ բոլորիդ աջակցությունն ու բարի կամքը:

 

Առողջ ու երջանիկ եղեք:

Լավագույն բարեմաղթանքներով` Դերենիկ Դումանյան

ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Պարգևատրվել են

 

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Առողջապահության նախարար պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հրամանով երկարատև և բեղմնավոր աշխատանքի, առողջապահության համակարգում ունեցած ներդրման համար հանրապետության մարզերի և Առողջապահության նախարարության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների շուրջ 150 բուժաշխատող պարգևատրվել է Առողջապահության նախարարության պատվոգրերով:

 

Բուժաշխատողների մասնագիտական տոնի կապացությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների մի շարք աշխատակիցներ որակյալ բուժծառայությունների մատուցման, աշխատանքին բարեխիղճ եւ անմնացորդ նվիրումի համար նույնպես պարգեւատրվել են պատվոգրերով եւ շնորհակալագրերով:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. armenianeconomy.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ